Տնօրեն

Ծնվել է 1959թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1975թ.-ին ավարտել է Արթիկի հ. 1 միջն. դպրոցը: Սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: Աշխատել է Սյունիքի մարզի Սառնակունքի և Սպանդարյանի միջնակարգ դպրոցներում, այնուհետև Սիսիանի վարժարանում` որպես փոխտնօրեն` ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով: 2003թ.ից աշխատում է Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2014թ.-ից Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցի տնօրենն է: 2001թ. ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2004թ.ին` > երկրորդ կարգի մրցանակին, 2015թ.ին` > երրորդ կարգի մրցանակին` տրված ՀՀ ԿԳ նախարարի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից: Գոհար Հայրապետյանն ունի հետազոտող ուսուցչի տարակարգ, վերապատրաստող ուսուցիչ է;

Ծնվել է 1959թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1975թ.-ին ավարտել է Արթիկի հ. 1 միջն. դպրոցը: Սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: Աշխատել է Սյունիքի մարզի Սառնակունքի և Սպանդարյանի միջնակարգ դպրոցներում, այնուհետև Սիսիանի վարժարանում` որպես փոխտնօրեն` ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով: 2003թ.ից աշխատում է Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2014թ.-ից Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցի տնօրենն է:
2001թ. ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2004թ.ին` <<Հայոց լեզու և գրականության լավագույն ուսուցիչ>> երկրորդ կարգի մրցանակին, 2015թ.ին` <<Հայոց լեզու և գրականության լավագույն ուսուցիչ>> երրորդ կարգի մրցանակին` տրված ՀՀ ԿԳ նախարարի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից:
Գոհար Հայրապետյանն ունի հետազոտող ուսուցչի տարակարգ, վերապատրաստող ուսուցիչ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: