Դպրոցի մասին

Սյունիքի մարզի Սիսիանի N5 հիմնական դպրոցը հիմնադրվել է 2003թ.Սիսիանի հանրակրթական վարժարանի և N5 միջնակարգ դպրոցի վերակազմավորման արդյունքում: Տնօրեն է նշանակվել վաստակաշատ մանկավարժ Հովիկ Ալեքսանյանը, որի ղեկավարության տարիներին դպրոցում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, ձևավորվել բարիավանդույթներ: Նրա հովանավորությամբ դպրոցի բակում տեղադրվել են Ակսել Բակունցի, Հովհաննես Թումանյանի կիսանդրիները, Կոմիտասի արձանը և Խաչաղբյուրը,Դպրության խոնարհսյուները (կառուցողվարպետն է երջանկահիշատակ ԻվանՍիմոնյանը):

Դպրոցն ունի­­­ 1հա հողատարածք, որտեղ ամեն տարի ավելանում է ծառերի թիվը: Դպրոցում լույս է տեսնում <<Քայլառքայլ>> ամսաթերթը, որի նախաձեռնողներըը համանուն խմբակի սաներն են (խմբակավար՝Լ Սահակյան): 2015-2016 ուստարում դպրոցում ներդրվել է <<Ազգային երգ ու պար>>առարկան:

<<Հիշում եմ և պահանջում>> միջոցառումների և հուշարձանախմբի բացման առիթով <<Անմոռուկ 2015>>_ի շրջանակներում դպրոց են այցելել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախարարը մասնակցել է  անմոռուկի պատրաստմանը և աշակերտների ձեռքով պատրաստված անմոռուկը սիրով նվեր ստացել: ԿԳ նախարարը և Սյունիքի մարզպետը դպրոցի այգում տնկել են իրենց խորհրդանշական ծառը: Դպրոցը նորի, առաջադիմականի ջատագով է: Իբրև դպրոց-կենտրոն՝դպրոցը կազմակերպում է հանդիպումներ տարածաշրջանի դպրոցների հետ, քննարկում կրթական հարցեր, կատարում փոխայցելություններ՝փորձի փոխնակման և առաջավոր փորձի տարածման համար: Ամեն տարի Դպրության խոնարհ սյուների առջև երդվում են առաջին դասարանցիները դպրոց մտնելիս և շրջանավարտները՝դպրոցն ավարտելիս: Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն. Ներառված են 19 աշակերտներ՝բազմամասնագիտական խմբի  5 անդամների հոգածությամբ: Դպրոցում աշխատում են 40 մանկավարժներ.բոլորն էլ ունեն բարձրագույն կրթություն: Որակավորման առաջին աստիճանի տարակարգուն են 6 ուսուցիչներ, վերապատրաստող ուսուցիչներ են 6-ը: Դպրոցն ունի բացօթյա մարզահրապարակ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիա, գրադարան, բուժկետ, արհեստանոց, համակարգչային սենյակ: Դպրոցը ջեռուցվում է ջեռուցման անհատական համակարգով: Դպրոցն ունի 2 մասնաշենք: Առաջին մասնաշենքը երկհարկանի է՝ կառուցված 1963 թվականին: Այնտեղ կան 11 դասասենյակներ: Մասնաշենքը հիմնանորոգվել է 2014 թվականին: 2-րդ մասնաշենքը քառահարկ շինություն է, որի 3-րդ և 4-րդ հարկերը բնակեցվածեն. բնակվում է 17 ընտանիք՝զբաղեցնելով 32 սենյակներ: 1-ին և 2-րդ հարկերում կան 7 դասասենյակներ: Մասնաշենքը հիմնանորոգման կարիք ունի: Այժմ դպրոցի տնօրենն է Գոհար Հայրապետյանը: Նա վերապատրաստող ուսուցիչ է, բազմիցս արժանացել է խրախուսանքների, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: