Երբ գալիս է սեպտեմբերը …

Ահա և վերջ. ամառը պաղպաղակի պես հալվեց ու վերջացավ: Դպրոցական պայուսակն էլի լցվեց նոր գրքերով ու գրենական պիտույքներով…

Ու ամեն ինչ սկսվում է նորից…

Շնորհավո¯ր տոնդ , Սիսիանի հ. 5 հիմն. դպրոց, գիտելիքներիդ շտեմարանը բացեցիր աշակերտներիդ առաջ:

Շնորհավո¯ր տոնդ , Սիսիանի հ. 5 հիմն. դպրոց ընդունված կրտսեր դպրոցական, որ լսում ես Սյունիքի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանի ուղերձը, դպրոցի տնօրեն Գ. Հայրապետյանի բարեմաղթանքը:

Մուտքդ բարի, կրտսեր դպրոցական, Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցում դու ապահով ես, և ուսուցիչներիդ բարի ժպիտը քո ճանապարհի մշտական ուղեկիցն է լինելու: 11