Շնորհավոր տոնդ, հայո’ց բանակ

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան դպրոցում: Ուշագրավ էր 8ա դասարանում կազմակերպված միջոցառումը, ուր հնչեցին հայոց բանակին ուղղված երախտագիտության ու մեծարանքի խոսքեր, փառաբանվեցին մերօրյա ազատամարտի հերոսները նաև: Յուրօրինակ էր նամակագրությունը` հասցեագրված զինվորների մայրերին: Աշակերտների կողմից բեմականացված <<Արցախ>> պարը երբեք չծերացող ժամանակի թանձրույթից լսելի դարձրեց հայ ժողովրդի հպարտաշաղախ ազատատենչությունը: