Շնորհավոր տոնդ, ուսուցի’չ

Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի տոնը:

Շնորհավոր տոնդ, ուսուցի’չ:

Մարդ էակի ապագան քո ձեռքերում է, ուսուցի’չ:

Այս խորագիրն էր կրում դպրոցում կազմակերպված միջոցառումը` Ուսուցչի տոնին նվիրված: Շնորհավորական խոսքեր, բանաստեղծություններ, օրվա խորհրդին ներդաշնակ երգեր, պարեր …

<<Ուսուցիչ>> երգի բառերն ու մեղեդին, ներթափանցելով ուսուցիչների լուսաշող հոգիներ, խառնվեցին նրանց հույզերին, բերկրանքին:

Միջոցառման անակնկալ հյուրն էր Կարաբալան, ով չքնաղ ծաղիկների տեսքով իր ջերմությունն էր բերել` հաղորդելու դպրոցի լուսատուներին և ծաղկե նուրբ թարմությամբ շտրիխելու ուսուցչական դերի հավերժությունը: